Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց թիմը ուժեղ էր Իսպանիայի հավաքականից: Մերոնք 2.5:1.5 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:

Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան հաղթանակ տոնեցին, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես հաղթանակ տոնեց‘ 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Գերմանիայի ընտրանու նկատմամբ:

Կարեն Գրիգորյանը, Գաբրիել Սարգսյանը և Լևոն Արոնյանը իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին, Հրանտ Մելքումյանը հաղթանակ տոնեց: