Ռեյկյավիկում շարունակվում է Եվրոպայի թիմային առաջնությունը: Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականն ուժերը կչափի Իտալիայի թիմի հետ, իսկ կականց թիմը՝ Սերբիայի հետ:

Հիշեցնենք, որ չորրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Անգլիայի թիմին, իսկ տղամարդկանց ընտրանին ոչ-ոքի խաղաց: