Ռեյկյավիկում շարունակվում է Եվրոպայի թիմային առաջնությունը: 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Սերբիային:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին, Լիլիթ Գալոյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտվեցին:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի' 2:2 ավարտեց հանդիպումը Իտալիայի հավաքականի հետ:

Մելքումյանն ու Գրիգորյանը միավոր կիսեցին, Արոնյանը հաղթեց, Մովսիսյանը պարտվեց: