Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

Երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5-2.5 հաշվով պարտվեց Ֆրանսիայի հավաքականին:

Լևոն Արոնյանը զիջեց Վաշյե Լագրավին, իսկ Սարգսյանը, Մովսիսյանը և Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Կանանց պայքարում մեր ընտրանին 1:3 հաշվով զիջեց Ռուսաստանի թիմին: Դանիելյանը, Մկրտչյանը և Գալոյանը պարտվեցին, իսկ Կուրսովան հաղթանակ տոնեց: