Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

Երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Ֆրանսիայի ընտրանին է, կանանց հավաքականի մրցակիցը'Ռուսաստանի թիմը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականները հաղթանակ էին տոնել:

Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 22-ին: