Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում
Հայաստանի տղամարդկանց հավաքականը միավոր կիսեց առաջատար Ռուսաստանի թիմի հետ: Դիմակայությունն ավարտվեց 2:2 հաշվով:
Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին, Գաբրիել Սարգսյանը հաղթեց, Սերգեյ Մովսեսյանը պարտվեց:
Հայաստանի կանանց թիմը 1.5:2.5 հաշվով զիջեց Ավստրիայի թիմին:
Լիլիթ Գալոյանը և Էլինա Դանիելյանը պարտվեցին, Լիլիթ Մկրտչյանը առավելության հասավ, իսկ Կուրսովան միավոր կիսեց: