Վաղուց ժամանակն է, որ այս կառավարությունը գնա սուրճ խմելու, այսօր լրագրողներին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և հավելել, որ այս կառավարության նկատմամբ իրենց անվստահությունը բավական երկար պատմություն ունի:

 

«Մենք չենք վստահում ներկա կառավարությանը և բազմիցս ենք դրա մասին ասել, դրա վերաբերյալ մենք ներկայացրել ենք հարցադրումներ: Հանրապետության նախագահի կողմից առաջ քաշված ոչ միայն 7 տոկոսանոց տնտեսական աճը, այլ նաև եկամուտների առաջանցիկ բարձրացումը, համեմատած գնաճի հետ, պահպանված չեն»,- ասել է նա:

 

Մինասյանը ասել է, որ Սերժ Սարգսյանը պետք է տա այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ կառավարությանը տուն չի ուղարկում: