Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը անհայտ անձանց մի խումբ, դիմակավորված, հարձակվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի վրա (Բաբաջանյան-25): Այս մասին տեղեկանում ենք կրթահամալիրի պաշտոնական կայքէջից:
Դպրոցի պահակը` Յուրա Ստեփանյանը, տեսել է երեքին: Չի բացառվում, որ դրսում նրանք ունեցել են հանցակիցներ: Հանցավոր խումբը, դիմակավորված, կոտրել է դպրոցի պատուհանի ապակին եւ թափանցել շենք:
Պահակը կանխել է նրանց առաջխաղացումը եւ հասցրել է զգուշացնել դպրոցի փոխտնօրենին, որն էլ իր հերթին դիմել է ոստիկանություն: Տեղեկացնենք, որ կրթահամալիրը նյութական վնաս չի կրել:
Ոստիկանությունն արձագանքել է օպերատիվ, կատարվում է նախաքննություն: