Ազգային ժողովում այսօր շարունակվեց 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վատառողջ լինելու պատճառով չէր կարողացել ներկայանալ Ազգային ժողով, և նրա փոխարեն քննարկմանը ներկայացել էր ՎՊ աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը, ով էլ ներկայացրեց 2014 թվականի հաշվետվությունը:
Ըստ Ներսիսյանի` բարեփոխումներն իրականացվել են սոցիալական ոլորտում, գնումների ոլորտում` էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմամբ, ընդլայնվել են նաև ՎՊ-ի միջազգային համագործակցության շրջանակները:
«Բարելավվել են նպաստների, թոշակների վճարման վիճակը»,-ասաց Ներսիսյանը:
Անդրադառնալով 2014-ի բյուջեին` Ներսիսյանը նշեց, որ հիմնականում փոփոխություն չկա։ ՎՊ աշխատակազմի ղեկավարի խոսքերով' ավելացել են միայն աշխատավարձի և էներգետիկ ծառայության վճարները։