ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է ընդունել ռուսական էստրադայի երգիչ Գրիգորի Լեպսի հանդեպ. տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:
Ինչպես ասվում է տարածված հայտարարության մեջ, նախարարությունը պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի 6 քաղաքացիների և 4 ընկերությունների դեմ, ովքեր, ենթադրաբար, կապված են Brothers' Circle հանցագործ խմբավորման հետ, որը ղեկավարվում է Վլադիսլավ Լեոնտևի և Ղաֆուր Ռահիմովի կողմից: Ցուցակում հայտնված մարդկանց շարքում է նաև Գրիգորի Լեպսվերիձեն, ով հայտնի է Գրիգորի Լեպս անունով: Բաց այդ ցուցակում են հայտնվել նաև Ռուսաստանի' 2, Ուզբեկստանի' 1, Իսրայելի' 1 քաղաքացի և ոմն Արթուր Բադալյան, որի քաղաքացիությունը հայտնիչ է: Միաժամանակ պատժամիջոցներ են ընդունվել 2 ռուսական ընկերությունների' MS Group Invest ԲԲԸ-ն, Gurgen House FZCO-ը, ավստրիական Meridian Jet Management GmbH և Արաբական Միացյալ էմիրություներում գործող Fasten Tourism LLC-ի դեմ:
Brothers’ Circle միջազգային հանցագործ խմբավորումը գործում է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Միջին Ասիայի, Լատինական Ամերիկայի տարածքում, ղեկավարվում է նախկին ԽՍՀՄ երկրների հանցագործ կազմակերպությունների կողմից և զբաղվում է թմրանյութերի առքուվաճառքով:
Այս խմբավորումը ճապոնական Յակուձայի և մեքսիկական «Սետաս» խմբավորման հետ մեկտեղ ընդգրկվել էր ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում 2011-ին: