Եվրախորհրդարանի պատգամավորները մտադիր են դիմել Եվրախորհրդին՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ձեռնարկելու պահանջով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատժամիջոցները տարածվելու են Ռուսաստանի էներգետիկ ոլորտում: