Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 13474 հանցագործություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվն ավելացել է 1761-ով կամ 15%-ով։

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Հանցագործությունների կեսը բաժին է ընկնում մայրաքաղաքին։ Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Երևանում կատարվել է 6865 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5764-ի դիմաց։