Օրերս ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց դասընթաց Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ստորաբաժանումների ղեկավարների և առաջատար մասնագետների համար:

 

Դասընթացի գործնական պարապմունքի թեման էր ներկայացնել համապատասխան տարածքներին առանձնահատուկ վտանգները, կանխարգելիչ միջոցառումները և ԱՌՆ բնագավառի խնդիրների լուծման ուղիները:

 

Ունկնդիրները մշակեցին և ներկայացրեցին համապատասխան պատասխաններ:

 

ԱՌՆ կրթությունը կարևոր է

 

Աղետների ռիսկերի նվազեցման կրթությունն անհրաժեշտ է սկսել ամենավաղ տարիքից:
Նախադպրոցական հաստատություններում ԱՌՆ կրթությունն իրականացվում է զրույցների, շարժախաղերի միջոցով:

 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում նման մեթոդիկայով անցկացվեց նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման դասընթացը: