Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկությունների համաձայն' Սադախլոյի մաքսատանը բեռի հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ կարտոֆիլը վարակված է այնպիսի վտանգավոր միկրոօրգանիզներով, ինչպիսիք են Ralstonia solanacearum և Synchytrium endobioticum (Schilb) Perc (կարտոֆիլի քաղցկեղ):

 

Վրաստանի կառավարության որոշման համաձայն' վարակված բեռը ետ կուղարկվի արտահանող երկիր: Վտանգավոր միկրոօրգանիզմներով վարակված կարտոֆիլը 20 բեռնատար մեքենաներով Վրաստան է ներմուծվել հոկտեմբների 27-31 ընկած ժամանակահատվածում Հայաստանից: