Նոյեմբերի մեկին՝ ժամը 12:35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սարյան 38 հասցեում դանակներով զինված մի տղամարդ սպառնալիքներ է հնչեցնում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից կես ժամ առաջ մոտ 50-55 տարեկան մի տղամարդ, մտնելով հիշյալ հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ, սպանության սպառնալիքներ է հնչեցրել:
Ոստիկանությունը պարզել է, որ սպառնալիքներ հնչեցրած անձը Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված Արսեն Օհանյանն է: Նոյեմբերի 2-ին, ժամը 01:15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Արսեն Օհանյանը խոստովանական բացատրություն է տվել. «Ես եկել էի Երևան քաղաք` Լևոն Զուրաբյանին տեսնելու համար: Ինքը հեռուստատեսությամբ շատ վատ էր արձագանքել վարչապետի, կառավարության հասցեին, ես էլ ուզում էի իրանից ճշտեի, թե ինչու ա ինքը էդ կարգի կարծիք ունեցել»:
Վերջինս ասել է, թե դանակները վերցրել էր սրել տալու համար, սակայն դրսում Վանո Սիրադեղյանի նկարն է տեսել, ինչպես ինքն է ասում՝ Վանոյին չի սիրում, հայհոյել է ու սպառնացել սպանել:
Մանրամասները՝ տեսանյութում: