Նոյեմբերի 5-ին` ժամը 23.45-ին, ՌԴ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Ստավրոպոլի մարզում` Նեվինոմիսսկ-Միներալնիյե վոդի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում, ժամը 22.00-ի սահմաններում տեղի է ունեցել ՃՏՊ:
Կալուգա-Երևան երթուղով ընթացող «Մերսեդես» մակնիշի 11 TT 500 պետհամարանիշով միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 4 ուղևոր և վարորդը տեղափոխվել են Նեվինոմիսսկ քաղաքի բժշկական կենտրոն:
4 ուղևորները, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ԱԳՆ ՃԿԿ պատասխանատուն:
Կապ է հաստատվել երթուղին սպասարկող ընկերության տնօրենի հետ, ով հաղորդեց, որ ուղևորներին Երևան տեղափոխելու նպատակով ընկերության ներկայացուցիչները մեկ այլ ավտոբուսով մեկնում են Նեվինոմիսսկ քաղաք: