Րոպեներ առաջ «Էրեբունի» բկ-ի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը լրագրողներին հայտնել է, որ դերասան Վարդան Պետրոսյանի մոտ ախտորոշվել է սթրեսային վիճակ։

 

Տեղեկացրեց նաև, որ երեկ նույնպես դերասանը դիմել է բժշկի: Այսօր «Էրեբունի» բկ-ում կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, արյան հետազոտություններ են արվել։ Հիվանդն ունի նեղ մասնագիտական կոնսուլտացիայի կարիք։

 

Հետազոտությունն արդեն պետք է շարունակվի սթրես-կենտրոնում:

 

Որպես հիշեցում. Վարդան Պետրոսյանին տեղափոխեցին հիվանդանոց: