Այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Դերասանը գտնվում է «Քանկոր» սրտանոթային բժշկության կենտրոնում: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Դերասանը սրտի հետ կապված խնդիրներ ունի, որոնք այժմ սրվել են. նա հետազոտությունն է անցնում կենտրոնում, և դատելով առողջական վիճակից' հավանաբար, կմնա այնտեղ:

 

Վերջինիս խոսքով'միջնորդություն են ներկայացրել դատախազին, որպեսզի խափանման միջոցը վերացվի կամ փոխվի երաշխավորության: Նաև բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան, որպեսզի վերաքննության կարգով վերացվի խափանման միջոցը կամ փոխվի:

 

Առայժմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել: