Ինչպես հայտնի է, նախաքննական մարմինը որոշում էր կայացրել դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Դերասանի առողջական վիճակը, սակայն, վատացել էր. նրան տեղափոխել էին սթրես-կենտրոն: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ դերասանը գտնվում է հիվանդանոցում, սակայն ձերբակալվածի կարգավիճակում է: Նրան այժմ չկա մեղադրանք առաջադրված:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Վարդան Պետրոսյանի փաստաբանն ավելի վաղ բողոք էր ներկայացրել դատախազին՝ դերասանին ձերբակալելու մասին որոշումը փոխելու համար: