Ֆիլիպիններում մոլեգնած մահաբեր Հայան թայֆունը արդեն վրա է հասել Վիետնամի ափերին: Թեպետ թայֆունի ուժգնությունը թուլացել է, սակայն աղետի գոտում քամու արագությունը կազմում է 150 կմ ժամում: Բնական աղետին արդեն զոհ է գնացել 6 մարդ. գրում է Интерфакс-ը:

 

Երկրի հյուսիսային շրջաններում տարհանվել է ավելի քան 600 մարդ: Ակնկալվում է, որ հորդառատ անձրևներն ու հեղեղները կհասնեն նաև Վիետնամի մայրաքաղաք Հանոյա: Փակ են բոլոր դպրոցները, հետաձգվել են չվերթները:

 

Հիշեցնենք, որ մահաբեր թայֆունը, որը հարվածել է ր Ֆիլիպիններին, նրա պատմության ամենաուժեղ աղետներից էր: Արշիպելագում դրա հետևանքով զոհվել է 10 հազար մարդ: