Շաբաթ օրը «Սոուլիկ» թայֆունը վրա է հասել Թայվանի արևելյան ափերին. այս պահին կա մեկ զոհ ևս 21-ը վիրավոր է:

Թայֆունի էպիկենտրոնը գտնվում է Թայբեյ քաղաքից 50 կմ-ի վրա: Օդերևութաբանների տվյալներով' նա շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք 24 կմ/ժ արագությամբ. հայտնում է Սինհուա գործակալությունը:

Թայվանի հյուսիսային հատվածը ողջ գիշեր եղել է մրրկային քամու և հորդառատ անձրևների ազդեցության տակ: