Կառավարության այսօրվա նիստի սկզբում` մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրին:
Վարչապետի խոսքերով` Հայաստանը հիմնական երեք չափանիշներով ստացել է դրական գնահատական: «Մեր հիմնական թույլ կողմը համարվում էին կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր:
Այդ առումով հանձնարարվում է ֆինանսների նախարարին ԱՄՆ-ում մեր միջկառավարական հանձնաժողովի նիստին այս հարցը բարձրացնել, ինչպես նաև` դիմել «Հազարամյակների մարտահրավերների» գրասենյակին, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ստանալու նոր ֆինանսավորում: Մենք պետք է գիտակցենք, որ դիմող երկրների քանակը, որոնք ունեն հավակնություն' ստանալու այդ ֆինանսավորումը, բավականին մեծ է, և մրցակցությունը բավականին սուր է լինելու այս ֆինանսական միջոցներից օգտվելու առումով. մենք պարտավոր ենք այդ հնարավորությունից օգտվել»,-ասաց վարչապետը: