MediaMall.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարական է տվել: ՀԿԿ գրասենյակից մեզ փոխանցեցին, որ մեկ անգամ արդեն կուսակցության բյուրոն ընդդիմացել է Թովմասյանի այդ որոշմանը, սակայն այժմ նրա հրաժարականի ընդունման հարցը պետք է քննարկի պլենումը՝ նոյեմբերի 23-ին: