Կոտայքի ակունք գյուղում կնոջն սպանելու, իսկ երկու անչափահաս աղջիկներին դանակահարելու մեջ մեղադրվող 37-ամյա Աշոտ Գեւորգյանը տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև, ցնոզառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2013 թվականի հունիսի 9-ին ողբերգություն էր տեղի ունեցել Ակունք գյուղում.իրենց իսկ տանը' երեկոյան ժամը 21:30-ի սահմաններում, ըստ ոստիկանության, Աշոտ Գևորգյանը դանակահարել և սպանել է կնոջը' 1982թ. ծնված Անուշ Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ հասցրել դուստրերին' 2001թ. ծնված Շողակաթ և 2007թ. ծնված Մարիամ Գասպարյաններին, որից հետո դանակով հարվածել է իրեն' ստանալով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք: Հետո էլ Ա.Գեւորգյանը դանակով հարվածել էր իր որովայնի առաջնային պատին, պատճառել առողջությանը ծանր վնաս' որպես կյանքին վտանգ սպառնացող:
Պարզվում է, Աշոտ Գեւորգյանը 2009 թվականի դեկտեմբերի 09-ից հաշվառված է «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հոգեբուժական կաբինետում' օրգանական զառանցական խանգարում ախտորոշմամբ և 2009 թվականի դեկտեմբերի 9-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՀՔԲ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ում ստացիոնար բուժման մեջ է գտնվել:
Շարունակությունը` այստեղ: