NEWS.am-ի տեղեկություններով՝ Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալվել է «օրենքով գող» Գոռ Ենոքյանի եղբայրը' Ցոլակ Էվրիկայի Ենոքյանը:

 

Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը եւ տեղեկացրեց, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 239 հոդվածի հատկանիշներով' (հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործելու համար, ինչպես նաեւ զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետեւանքներ):

 

Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ կալանքով' առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ' առավելագույնը 2 տարի ժամկետով:

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, «Թեփ Արմենը» մոտ 6 տարի առաջ առեւանգել է «օրենքով գող» 43-ամյա Գոռին եւ որպես փրկագին պահանջել 200-250 հազար դոլար, ինչը այդ տարիներին շատ մեծ գումար էր: Գոռի հարազատները չեն կարողացել վճարել այդ փրկագինը եւ մինչեւ այսօր Գոռը անհետ կորած է համարվում: Գոռի հարազատները նրանից վաղուց են ցանկացել վրեժխնդիր լինել, սակայն Մոսկվայում Արմենին շատ մարդիկ են ուղեկցել եւ հնարավոր չի եղել դա իրականացնել:

 

Հետեւաբար , երբ եկել է Հայաստան, Գոռի հարազատներից Նժդեհը կատարել է սպանությունը: Ի դեպ, վերջին շրջանում Մոսկվայում մարդկանց առեւանգելու եւ փրկագին պահանջելու հանցախմբի պարագլուխը հենց Արմենն է եղել: Նրանից շատերն են ցանկացել վրեժխնդիր լինել եւ նա էլ անմասն չի մնացել մահափորձերից: Մոսկվայում նրան փորձել են պայթեցնել, սակայն ընդամենը ծնկից ներքեւ մի ոտքն է կորցրել եւ պրոտեզ է դրված եղել: Դրանից հետո նա ստացել է իր 3-րդ մականունը' Չոլախ, «Ստուկաչ» եւ Թեփ» մականուններից հետո:

 

Մանրամասները՝  այստեղ: