Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով քաղաքացի Ն. Գ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացու հաղորդման` 2013 թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի հրամանատարի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: