Կիրակի օրը ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում մոլեգնած տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, մի քանի տասնյակ մարդ վիրավոր է. գրում է Associated Press-ը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել 2 զոհի մասին: Ինչպես հայտնել են Իլինոյսի Սուրբ Ֆրանցիսկոսի բժշկական կենտրոնից, միայն այդ կենտրոն է դիմել է 37 մարդ: Այլ տուժածներ կան նաև մյուս բժշկական կենտրոններում:

 

Վիրավորների մոտ հիմնականում գլխուղեղցի ցնցում է նկատվել: