Hraparak.am-ի տեղեկություններով՝ երեկ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում ժամը 15:30-ի մոտակայքում ծեծկռտուք է տեղի ունեցել երկու երիտասարդների միջև, որը ողբերգական ավարտ է ունեցել: Նրանցից մեկը դանակահարել է մյուսին, որը 17 տարեկան էր և նոր էր ավարտել դպրոցը:

 

Վիրավոր տղային տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն միջադեպի մասնակիցների անունները ճշտել չհաջողվեց:

 

Մեր տեղեկություններով, տղաների միջև վիճաբանությունը սկսվել է երեկ և շարունակվել է այսօր, վերաճելով կռվի: Տվյալներ կան նաև, որ շտապօգնության մեքենան ուշ է տեղ հասել: