ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը:

 

Դատարանի շենքի առջև հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ' աջակցելու Վարդան Պետրոսյանին: «Արդար դատավարություն», «Վերացրե´ք կալանքը», «Դեմ ենք ապօրինի կալանքին», «Ո´չ կալանքին» գրությամբ պաստառներով քաղաքացիները դատարանի շենքի առջև են:

 

Այնտեղ են նաև Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի արդյունքում զոհվել էին երկու երիտասարդներ: