Ընտանեկան հերթական արյունոտ բռնության դեպքն է գրանցվել Վանաձորում: Ամուսինների միջեւ վեճն ավարտվել է դանակահարությամբ:
Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, 57 ամյա Աղաբեկյանը դանակով երկու անգամ հարվածել է կնոջը' մարմնական վնասվածք պատճառելով նրա ձախ հարականջային շրջանին և ձախ ուսին:
Աղաբեկյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով: