Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում չի գործում «Պուտին» ակումբը: Անցած տարվա փետրվարին մեծ շուքով ազդարարվեց այդ ակումբների մուտքը հայ հանրության կյանք, որոնց նպատակը պետք է լիներ հանրայնացնել Ռուսաստանի դեռ այն ժամանակվա վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի գաղափարները: Սակայն ձեւավորվեց մի ակումբ, որի անդամները հնարավորություն ունեին օգտվելու Պուտինի մասին գրականությունից, նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր դիտել, քննարկումներ անցկացնել Պուտինի գաղափարների, սկզբունքների ու ծրագրերի վերաբերյալ:
Մի խոսքով՝ ամեն ինչ Պուտինի մասին: Մեր տեղեկություններով, Հայաստանում միակ «Պուտին» ակումբը փակել է տվել հենց ռուսական կողմը, որը համարում է, որ դրա նախաձեռնողը մեր երկրում՝ Անդրանիկ Նիկողոսյանը, վարկաբեկել է այդ գաղափարը՝ ստիպողաբար, կոպիտ, բռի ու պարտադրանքի միջոցով պուտինիզմը քարոզելու եղանակով: Նա, ըստ նույն շրջանակների, միայն ռուսական գրանտներ է ստացել՝ ոչինչ չանելու դիմաց: Ավելին, նրա անվան հետ կապված՝ անգամ խարդախության դեպք է ի հայտ եկել: Անդրանիկ Նիկողոսյանը հայտնի Վիկտոր Կրիվոպուսկովի հետ համատեղ ստեղծել է նաեւ «Պատվի գործ» հիմնադրամը:
Առավել մարամասն` այստեղ: