Սույն թվականի նոյեմբերի 21-22-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մասնակցեց Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցած Մրցունակության համաշխարհային գագաթաժողովին և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության տարեկան համաժողովին:
Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի շուրջ 33 երկրների պետական և մասնավոր ոլորտների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գագաթաժողովի շրջանակներում ՀԱՄՀ պատվիրակությունը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից վերջերս ընդունված Հայաստանի ավիափոխադրումների ոլորտի մրցունակության ռազմավարությունը:
Մասնավորապես, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը ավիափոխադրումների մրցունակության առարկայական մոտեցումները ներկայացրեց Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, Ռազմավարության և ֆինանսների նախարար Օ-Սոք Հայնին: Քննարկվեցին Կորեայի ավիացիայի բնագավառի փորձի փոխանակման և կորեկան ընկերությունների Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր: Համաձայնություն ձեռք բերվեց համատեղ ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները և հեռանկարները:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակ