Երբ պաշտոնական Կիեւը հայտարարեց, որ հրաժարվում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձանագրի ստորագրումից, այստեղ' Հայաստանում, շատերը սկսեցին տեսակետներ հայտնել, թե տեսեք-տեսեք Ուկրաինան, որ Ուկրաինա է կոտրվել Կրեմլի ճնշումից, եւ որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին ստիպված էր հայտարարել ՄՄ-ին անդամագրվելու մասին: Հիմա արդեն պարզ է, որ Սերժ Սարգսյանն ու Վիկտոր Յանուկովիչը հայտնվել են նույն' կոտրած տաշտակի առջեւ: Սակայն տարբեր է երկու ժողովուրդների արձագանքը Պուտինի ճնշումներին:

 

Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Բաղրամյան 26-ի առջեւ բողոքի ակցիաներ, իհարկե, եղան, բայց դրանք շատ կարճ տեւեցին, եւ ըստ էության, որեւէ ազդեցություն չթողեցին իշխանությունների վրա: Ուկրաինայում բողոքի ակցիաները բուռն են. հիմա կարող եք ասել, թե Ուկրաինայի բնակչությունը մոտ 45 մլն է, բայց այստեղ հարցը քանակը չէ, այլ իրոք պայքարելու ցանկությունը: Ուկրաինացիները, մասնավորապես ուսանողները, իրենց բողոքի ձայնն են Պուտինին հասցնում անգամ Հռոմում: Հիշեցնենք, որ նա երեկ Հռոմում էր, հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, ավելին, դեռ մի բան էր նշանակված ժամից 50 րոպե ուշացել:

 

Եվ ահա, երեկ, ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում է Հռումում ապրող մեր ընթերցողը մի խումբ ուկրաինացի ուսանողներ դուրս են եկել Պուտինի դեմ: Երեկոյան, երբ նախատեսված է եղել Պուտինի հանդիպումը Իտալիայի նախագահ Ջեորջիո Նապոլիտանոի հետ, ոստիկանությունը ամբողջությամբ փակել էր նախագահական նստավայրի հարակից փողոցները, և կասեցրել ցուցարարներին: Հռոմում սովորող ուկրաինացի ուսանողներն իրենց վրդովմունք արտահայտեցին Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձությունների պատճառով:

 

«Putin, don’t touch Ucraine», «Putin, hands off Ucraine», պաստառներով ուսանողները «դիմավորեցին» ՌԴ նախագահին:

 

«Միակ բանը, որ մենք ուզում ենք, որ մեր ժողովրդին տան ընտրելու հնարավորություն: Մենք ընտրում ենք ԵԽ-ն, և պետք չէ մեզ որևէ բան ստիպել, ինչը անում է ՌԴ նախագահը»,- հայտնել է ակցիայի մասնակից ուկրաինացի ուսանողներից մեկը: Իտալական ոստիկանությունը, բնականաբար, ցանկանում էր խոչընդոտել բողոք-ակցիան, սակայն ուսանողների ակտիվ ջանքերից հետո ՌԴ նախագահը նկատեց պաստառներն ու արագ շտապեց հանդիպման:

 

Հիմա, երբ արդեն ՀՀ նախագահի նստավայրը պաշտոնապես հաստատել է Պուտինի այցի օրն ու օրակարգը, հետաքրքիր է այստեղ, մայր հողի վրա ինչ կանեն հայաստանցիները...