Ռուսական Gazeta.ru կայքն անդրադարձ է կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարվելիք այցին լայնածավալ մի հոդվածով, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:
«Դեկտեմբերի 2-ին Երևան կատարվելիք Պուտինի այցելության արդյունքը կարող է դառնալ Եվրասիական միությանը Հայաստանի ինտեգրման ճանապարհային քարտեզի ստորագրման արարողությունը, որը ռուսական լոբբիի արդյունք է, քանի որ Հայաստանին կայուն երաշխիքներ են պետք Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուժային միջամտության դեմ:
Պուտինի պաշտոնական այցը դեպի Հայաստան չի մեկնարկելու Երևանից: Նախագահն ուղղաթիռով միայն կանցնի Երևանի վրայով և կուղղվի ՀՀ` մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրի:
Գյումրին Պուտինի այցելությանը պատրաստում են այնպես, ասես այն ոչ թե Հայաստանում է գտնվում, այլ Ռուսաստանի հեռավոր ու խուլ գյուղերից մեկում: Ասֆալտապատում են և վերանորոգում են դեպի Շիրակի օդանավակայան տանող մայրուղին, որը չի վերականորոգվել արդեն 20 տարի: Առաջին անգամ 10 տարվա ընթացքում վերանորոգում են դրամատիկական թատրոնի շենքը, ուր Պուտինի մասնակցությամբ կընթանա ռուս-հայկական 3-րդ ֆորումը:
Գյումրին վերջին անգամ զանգվածային թարմացման էր ենթարկվել 1992-ին, երբ այնտեղ էր ժամանել Մարգարեթ Թեթչերը' Ջորջ Բայրոնի անվան դպրոցի բացմանը:
Հայտնի չէ, թե Պուտինի այցին ինչպես է նախապատրաստվում 102-րդ ռուսական բազայի հրամանատարությունը, սակայն Պուտինն այն անպայման կայցելի. հաստատել են Կրեմլից:
Պուտինի այցլելության նպատակը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցի շուրջ կարծիքների փոխանակումն է:
Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը Հայաստանում դեմ է այդ որոշմանը, սակայն ընդդիմադիր գործիչ Պարույր Հայրիկյանի հավաքած միտինգի ժամանակ, որը ՄՄ դեմ լոզունգներ էր վանկարկում, ցույցի մասնակիցների թիվն այդքան էլ շատ չէր:
Հայաստանը Մաքսային միությանը որոշել էր միանալ սեպտեմբերի 3-ին`նախագահ Սարգսյանի` Մոսկվա կատարած այցի ժամանակ: ԵՄ ղեկավարությունն, իհարկե, ցնցված էր այդ որոշումից: Իսկ եվրաինտեգրման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևան կատարած այցի ժամանակ նշեց, որ Հայաստանը չի կարող միանգամից 2 աթոռի նստել, և որ երկիրը պետք է որոշում կայացնի` կամ ՄՄ, կամ ԵՄ»: