Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպում կունենա Հայաստանի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ, որը Մոսկվա Է ժամանելու աշխատանքային այցով: Այդ մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Օրակարգում երկկողմ համագործակցության հետագա խորացման հարցերն են քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում եւ ինտեգրացիոն փոխգործակցությունը եվրասիական տարածքում»,-ասված Է հաղորդագրության մեջ: