Ինչպես տեղեկացրել էինք' նոյեմբերի 28-ի երեկոյան Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել, ինչ արդյունքում' ժամը 21.47-ին, շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 37-ամյա Արմեն Փ.-ին:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել էր Արմեն Փ.-ին և բազմաթիվ վնասվածքներ պատճառել:

 

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

Շարունակելով օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները' ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 28-ին, ժամը 20.40-ին, Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի մոտ 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով քաղաքացիների նկատմամբ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ' բռունցքներով, ոտքերով, սուր ծակող-կտրող գործիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արմեն Փ.-ի մարմնի տարբեր մասերին' պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: Աշոտ Մ.-ն և նրա հանցակիցները սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

 

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Աշոտ Մ.-ն նոյեմբերի 29-ին, ժամը 05.23-ին, Երևան-Վիեննա չվերթի ինքնաթիռով մեկնել է ՀՀ-ից:

 

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների և Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ' Արթուր Մ.-ն Վիեննայի օդանավակայանում ձերբակալվել է:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Փ.-ի նկատմամբ սպանության փորձ կատարած մյուս անձանց ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

 

 Նախաքննությունը շարունակվում է: