Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Եվրասիական ինտեգրման միության նիստի ժամանակ. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Պուտինին Հայաստանում ուղեկցող պատվիրակության կազմում առկա աղբյուրը. գրում է Риа Новости-ն:
«Մենք նախագահների ստորագրմանն ենք նախապատրաստում այդ փաստաթղթերը: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում»,-ասել է աղբյուրը:
Նշենք, որ Հայաստանը հայտարարել է ՄՄ մտնելու իր պատրաստակամության մասին, որի անդամերն այս պահին միայն Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն են: