Այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրը, որի շրջանակներում Հայաստանի ընտրանին իր ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ:

6-րդ տուրից հետո մեր հավաքականը 6 միավորով 5-7-րդ տեղերը կիսում է Գերմանիայի և ԱՄՆ-ի հավաքականների հետ:

Առաջատարը կրկին Ուկրաինան է, վերջինս իր ակտիվում ունի 10 միավոր: