Հոլանդիայում այսօր ավարտվել է Գրոնինգեն օփեն անվանումը կրող մրցաշարը: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր երևանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը մի քանի այլ շախմատիստների հետ միասին բաժանել է 1-ին հորիզոնականը և լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել մրցաշարի հաղթող: