Անթալիայում ընթանում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Այսօր տեղի է ունենում 7-րդ տուրը, որի շրջանակներում Հայաստանի հավաքականը ուժերը չափում է Թուրքիայի ընտրանու հետ:

Արդեն մեկ պարտիա ավարտվել է. Վլադիմիր Հակոբյանը միավոր կիսեց Սոլակի հետ:

Հաշիվն այժմ 0,5-0,5 է: Մյուս պարտիաները շարունակվում են: