Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անթալիայում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Հաղթողի կոչումը նվաճեց Ռուսաստանի ընտրանին:
Ամփոփելով առաջնությունը' նշենք, որ Շախմատի օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը 10 երկրների ցանկում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը' իր ակտիվում գրանցելով 10 միավոր:
Մեր ընտրանին տոնեց 4 հաղթանակ, 3 պարտություն և 2 անգամ էլ ոչ ոքի խաղաց:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նվաճեց ոսկե մեդալ: Հայ գրոսմայստերը լավագույնն էր առաջին խաղատախտակի վրա հանդես եկող շախմատիստների շարքում: Նա 8 պարտիայից 4-ում հաղթանակ է տոնել, մյուս 4-ում էլ' ոչ ոքի խաղացել: