«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն այսօր կայացած ասուլիսին խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցից:

 

Մանվել Սարգսյանի խոսքով՝ վերջին օրերին Հայաստանի համար երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. Վիլնյուսի գագաթնաժողովը և Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Տարածաշրջանում թոհուբոհ է սկսվել Ռուսաստանի և Եվրոպայի կողմից առաջարկվող ինտեգրացիոն ծրագրերի պատճառով ու այդ ֆոնի վրա անհասկանալի բաներ են տեղի ունենում:

 

Ըստ նրա Հայաստանում Պուտինի այցի ժամանակ ամենաքիչը խոսվեց Մաքսային միությանը միանալու մասին, Ռուսասատանի նախագահին դա չէր հետաքրքրում'«նա պարզ հայտարարեց, որ իր երկիը չի գնա Անդրկովկասից, ռուսական բազան Հայաստանից չի հանվի: Ըստ Մանվել սարգսյանի Պուտինը հստակ նշեց, որ Ռուսաստանը աշխատելու է այստեղ իր նախնիների ավանդույթների հիման վրա: