ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դժգոհել է, որ իրեն թույլ չեն տալիս iPhone օգտագործել: Ինչպես գրում է The Verge-ն, այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է Սպիտակ տանը երիտասարդության հետ ունեցած հանդիպման ընթացքում' հանդես գալով Obamacare ծրագրի մասին իր ելույթով:

 

«Ինձ չեն թույլատրում iPhone օգտագործել անվտանգության նկատառումներից ելնելով»,-ասել է Օբաման Apple-ի սմարթֆոնի մասին:

 

Պարբերականը նշում է, որ Օբաման նախընտրել է BlackBerry-ի սմարթֆոնները դեռևս նախքան նախագահ դառնալը, սակայն հիմա, ամենայն հավանականությամբ, նա այլընտրանք չունի. ասված է հոդվածում: