Քաղաքացի Ռ. Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ռ. Թ.-ի հաղորդման' ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի առանձին պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2013թ. մայիսի 3-ին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ' տարբեր եղանակներով համոզել են հրաժարվել մի խումբ անձանց կողմից նույն օրն Ռ. Թ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում տալուց, որով էական վնաս են հասցրել պետության օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: