ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում' ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

 

Քաղաքացի Լ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր կատարող Արա Ասատրյանն ուշացումով է արգելանք դրել պարտապան Ս. Ա.-ի գույքի վրա, որից օգտվելով պարտապանի հարազատները նվիրատվության պայմանագրով արգելանքի ենթակա գույքն օտարել են:

 

Բացի այդ, Լ. Հ.-ն հարկադիր կատարողին մեղադրել է իրեն խաբելու և բռնագանձման ենթակա գումարների անհետացման մեջ:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: