ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վ. Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ կալանավորի հաղորդման' 2014թ. ապրիլի 2-ին' ժամը 23:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնում խոստովանական ցուցմունքներ տալու համար ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնությունների, ապա շուրջ չորս ժամ ապօրինի պահվել ոստիկանության հիշյալ բաժնի վարչական շենքում:

 

Կատարվում է նախաքննություն: