Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման' 2011 թվականի աշնանը ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի չորս աշխատակիցներ, իր կամքին հակառակ, ապօրինի մուտք են գործել իր առանձնատուն և առանց դատարանի օրինական որոշման կատարել խուզարկություն:

 

Ա. Ա.-ն հայտնել է նաև, որ 2013 թվականի մարտ ամսին քրոջ հետ ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին՝ ցանկանալով հաղորդում տալ մեկ այլ անձի կողմից իրենց պատկանող գույքը դիտավորությամբ ոչնչացնելու վերաբերյալ: Ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը հոգեբանական ճնշում է գործադրել քրոջ նկատմամբ, որպեսզի վերջինս հրաժարվի իր ներկայացրած հաղորդումից:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: