Քաղաքացի Կ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացու հաղորդման' Դավիթաշեն վարչական շրջանի տարածքում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկան Դ. Մ.-ն անհիմն վիճաբանել է իր հետ, որի ընթացքում մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: