Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընտրել է բռնապետության ուղին և մտադիր չէ հաշվի առնել երկրի բնակչության կարծիքը. հայտարարել է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:
Տիմոշենկոյի կարծիքով' Յանուկովիչը մարտահրավեր է նետել ամբողջ Ուկրաինային և ժողովրդավար աշխարհին: Ծեծված անմեղ մարդկանց ձերբակալությամբ նա ուղիղ ասում է, որ թքած ունի բոլորի վրա, որ ինքը շարունակելու է ծեծել, սպանել, բանտարկել բոլոր նրանց, ովքեր կկանգնեն դեպի բացարձակ իշխանություն տանող իր ճանապարհին:
«Ուկրաինայի տարածքում նոր Ստալին է ծնվում: Եթե մենք նրանք չկանգնեցնենք, ապա կվերածվենք Հյուսիսային Կորեայի»,-ասել է Տիմոշենկոն, մեջբերում է Lenta.ru-ն: