Հանրապետության տարածքում' դեկտեմբերի 11-ին առավելապես օրվա երկրորդ կեսին, 12-13-ին, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ:

 

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց, ցածր տեսանելիություն:

 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 15-ի գիշերը նույնքանով կնվազի:

 

 

Երևանում՝ դեկտեմբերի 11-ին առավելապես օրվա երկրորդ կեսին, 12-13-ին, 14-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 14-ի ցերեկը և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: